Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք․ ԿԳ նախարարը՝ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ

- in Կրթություն

Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք: Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, եւ առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են:

Բայց ուրախությունս շատ մեծ է, որովհետեւ գտնվել են բարդ առաջադրանքների լուծումները ու, իրոք, ունենք լավ նախագիծ: Վերջնական տեսքի բերելուց հետո նախագիծը կուղարկվի շահագրգիռ խմբերին, կազմակերպություններին, կունենանք հանրային լայն քննարկում»,- գրել է նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments