Zinvor

Հայաստանում սահմանված կարգով վճարում է կատարել և քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի: 

«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր (2003թ. դեկտեմբերի 17) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկվող միջգերատեսչական հանձնաժողովը 9985 քաղաքացու վերաբերյալ կայացրել է դրական որոշում:

Օրենքի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՊՆ հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 11 մլրդ 81մլն 46 հազ100 ՀՀ դրամ: Վճարները մուտքագրվում են ՀՀ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում:

Նախարարությունից տեղեկացրել են նաև՝ այդ գումարներն օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Spread the love