Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը – Լուսանկար

- in Միջազգային
Dolar

Forbes հանդեսի վարկածով՝ Ռունետի՝ 1,2 մլրդ արժողությամբ գնահատված Wildberries ռուսական խոշորագույն ինտերնետ-խանութի հայտնվելը ամենաթանկ ընկերությունների վարկանիշի չորրորդ հորիզոնականում նրա միակ սեփականատեր Տատյանա Բակալչուկին դարձրել Է երկրորդ կին միլիարդատերը ՌԴ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Forbes-ը:

Ավելի վաղ Ռուսաստանում 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող միակ կինը Ելենա Բատուրինան էր՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը: Առցանց-ռիթեյլերի արժեքի նոր գնահատումը թույլ է տալիս Բակալչուկի կարողությունը գնահատել 1 միլիարդ դոլարից ավելի: Forbes-ը նշում է, թե քանի որ Wildberries ընկերությունը հանրային չէ, դրա արժեքի գնահատումը կատարվել է վաճառքների եւ շահույթի ծավալի վերաբերյալ տվյալների հիման վրա, ինչպես նաեւ ըստ համանման նախագծերի մուլտիպլիկատորների եւ վենչուրային կապիտալիստների գնահատումների: Բակալչուկն իր բիզնեսն ամուսնու՝ Վլադիսլավի հետ հիմնել է 2004 թվականին: Սկզբնապես ամուսիններն զբաղվում էին Otto եւ Quelle կատալոգներով կանանց համար հագուստի վածառքով, ավելի ուշ Wildberries-ի տեսականիում հայտնվել են նաեւ ապրանքների այլ կատեգորիաներ՝ կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, մանկական ապրանքներ: 2018 թվականին ընկերության հասույթը գնահատվում էր 1,7 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: