ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի:

«Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,-ասաց Միրզոյանը:

Հարցին` հնարավոր է արդյոք լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանն ասաց` գուցե: Նա նշեց` անպայմանորեն կընդգրկվի նաև Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը:

ԱԺ նախագահը շեշտեց` ինքը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ ամենևին: Կարծում է` հիմա ունենք խորհրդարանական համակարգ և ամեն ինչ պետք է անենք այդ համակարգի կայացման համար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •