Վարդենիսում թալանել են «Ծովակի ԱԱՊԿ» տնօրենի տունը․ գումարը՝ 1 միլիոն 250 հազար դրամ

- in Սոցիալական
Dram

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Վարդենիս քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ղազարյանի դիմումի փաստով։ 

Վերջինս Վարդենիսի ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ից մինչև փետրվարի 14-ի ժամը 16։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, հարմարեցված բանալու միջոցով բացել են բնակարանի մուտքի դուռը, ներս մտել տուն և այնտեղից հափշտակել հեռուստացույց, համակարգիչ, թանկարժեք խմիչքներ, 6 հատ արձաթագույն ապակյա բաժակներ իր սկուտեղուվ, ոսկյա շղթա, ոսկյա ժամացույց թևնոցով և 3 հատ ոսկյա մատանի։

Ըստ աղբյուրի՝ Ղազարյանն աշխատում է «Ծովակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, գողացած ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։

Գողացված ապրանքների արժեքը մոտ 1 միլիոն 250 հազար դրամ է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...