Ուրցաձորում նախնական տվյալներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: 

Ձայների նախնական հաշվարկի արդյունքում Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական Գևորգ Ավետիսյանից:

Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին, համայնքում բողոքի ցույցերից հետո:

Վարդենիսում նախնական տվյալների համաձայն, առաջատարը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնականատար Արամ Մելքոնյանն է: Նա ընդհանուր առմամբ բոլոր ընտրատեղամասերի արդյունքներով կարողացել է առաջ անցնել մյուս բոլոր թեկնածուներից:

Ձայները հետեւյալ կերպ են բախշվել. Արամ Մելքոնյան՝ 1719 ձայն, Կարեն Մկրտչյան՝ 931 ձայն, Արկադի Խաչատրյան՝ 824 ձայն, Գևորգ Սիմոնյան՝ 591 ձայն, Արսեն Ամիրխանյան՝ 525 ձայն, Վահան Զարոյան՝ 504 ձայն, Գարսիկ Սաղաթելյան՝ 350 Գրիշա Աղաջանյան՝ 273:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...