ՀՀ կառավարության հերթական նիստում մինչ օրակարգը հաստատելը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ իր եւ նախարարների սեղաններին գրքեր են դրված։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քանի որ այսօր գիրք նվիրելու օրվան հաջորդող օրն է, ուստի բոլորը նվերներ ունեն:

Ի դեպ՝ բոլորին տարբեր գրքեր էին նվիրել։

«Շնորհակալություն նվերների համար, եւ հաճելի ընթերցանություն եմ մաղթում բոլորիդ»,-ասաց վարչապետը:

Այնուհետ հաստատվեց կառավարության հերթական նիստի օրակարգը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ օրակարգում 32 հարց է ընդգրկված։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...