Տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից

- in Պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի  մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։

Կառավարության նիստում այս մասին նշեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։

«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։

«Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...