Նիկոլ Փաշինյանին ցնցել է «եվրոմամաների» և «եվրոքույրիկների» հոգատարությունը

- in Ով ով է ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցնցել և զարմացրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հոգատարությունն ու խանդաղատանքը 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 16-ին ընթերցասերների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անծանոթ մարդիկ ենք, բայց Եվրոպայի այս երկու լիդերների հետ առաջին իսկ խոսակցություններից զգացել եմ նրանց ջերմությունն ու վախը, որ հանկարծ այս ամենը չձախողվի: Նրանք ասում են՝ որ զգույշ լինեմ այս կամ այն հարցում, այսպես կամ այնպես չանեմ, քանի որ այս կամ այն խնդիրը կարող է ծագել, այդ ամենն իրենց սեփական փորձից գիտեն: Այդ հոգատարությունն այս ընթացքում իմ զգացած ամենացնցող բանն է: Շատ հուզիչ է»,- նշեց Փաշինյանը:

«Հենց սկզբից, ինչ նկարագրված է գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ հանպատրաստից: Այսինքն, այն ժամանակ ես հանպատրաստից դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ: «Ներիր ինձ որդիս» հատվածը, երբ կրկին այդ տրամաբանությունը վարչապետ դառնալուց հետո աշխատեց: Ընդհատակը. հիմա ես ընդհատակո՞ւմ եմ, թե՞ ընդհատակում չեմ: Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չես շփվում, այսինքն՝ ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է: Ես հիմա մարդկանց հետ մեծամասամբ նույն ձեւերով եմ շփվում, ինչ ընդհատակում գտնվելիս՝ կրկին ինչ որ գրավոր տեքստեր, ելույթներ: Հետո այն զրահապատ մեքենան, որով գնում-գալիս եմ շրջապատված, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չէ: Եվ վարչապետի աշխատասենյակը, որտեղ հնարավոր չէ նույնիսկ պատուհանը բացել եւ մաքուր օդ շնչել: Այսինքն՝ կրկին այդ ամենը կրկնվում է, եւ սա մի շրջապտույտ է, որը չգիտեմ, թե ինչքան պետք է շարունակվի»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...