Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Էդգար Հայրապետյանը, որը նախորդ՝ 2015 թվականի ընտրություններում պարտվել էր՝ առաջադրված լինելով Հանրապետական կուսակցության կողմից։

Այն ժամանակ հաղթել էր նույնպես ՀՀԿ-ից առաջադրված Ալեքսան Ալեքսանյանը, որն էլ իր մրցակցին պարտվել է այս ընտրությունների ժամանակ։ Երեկ կայացած քվեարկության ընթացքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Ալեքսան Ալեքսանյան – 485,
  • Ջանիկ Խալաթյան – 345,
  • Էդգար Հայրապետյան – 600,
  • Արբակ Միսակյան – 89։

Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1962 անձանցից 1545-ը։ 26 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...