Ֆլեշ՝ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով՝ առաջիկայում բենզինի գները շատ ուժեղ կբարձրանան

- in Տնտեսական
beglaryan barsegh

Գործարար «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի կարծիքով՝ առաջիկայում բենզինի գները շատ ուժեղ կբարձրանան:

Այս մասին այսօր դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բեգլարյանը: Հարցին, թե ինչու կբարձրանա, Բեգլարյանն ասաց. «Որովհետեւ միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են ու արդեն  մոտ 10 օրվա ընթացքում գրեթե 70-80 դոլար բարձրացել է: Անպայման բարձրանալու է»,- ասաց նա:

Նշենք, որ տարեսկզբին բենզինի գինը նվազել էր՝ հասնելով 400 դրամի, ներկայումս բենզինի մեկ լիտրն արժի 420 դրամ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորքի նստավար) դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվել են:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին դատարանից:

Հարությունյանն այսպիսով բավարարել է պաշտպանական կողմի երեկ ներկայացված միջնորդությունը:

Նշենք, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված անձնական երաշխավորությունը, իսկ Հովսեփյանի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նրանք մեղադրվում են բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments