30 փամփուշտ, պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում

- in Իրավունք
zenq

Տավուշի մարզում, փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կրակոցներ արձակողն այնուհետեւ դիմել է փախուստի։

Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաեւ Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր։ Հայտնաբերվել են նաեւ մեծ թվով կրակված պարկուճներ եւ ինքնաձիգի 1 հատ պահունակ։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...