ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին

- in Իրավունք
dzerbakalutyun

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին։

Ձերբակալությունը տեղի է ունեցել կաշառքը վերցնելու պահին։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...