Ադրբեջանն անտեսում է ՌԴ դիմումները. ՌԴ ԱԳՆ նախազգուշացումը ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին

- in Կեղտոտ լվացք
Russia

Չնայած ռուսական կողմի բազմաթիվ դիմումներին Ադրբեջանը շարունակում է արգելել հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ադրբեջան: Այս կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՌԴ քաղաքացիների համար.

«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանը շարունակում է անկախ քաղաքացիությունից թույլ չտալ այն անձանց մուտքը երկիր, որոնք հայ ազգությանը ուղիղ կամ անուղղակի պատկանելություն ունեն: Դա բացատրվում է այդ մարդկանց անձնական անվտանգությունը ապահովելու անհնարինությամբ:

Ադրբեջանական կողմին ռուսական կողմի բազմաթիվ դիմումներն առ այն, որ անթույլատրելի են էթնիկ հիմքով խտրական գործողությունները, անտեսվում են: Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս Ադրբեջան այցի դեպքում մանրամասն կշռադատել հնարավոր ռիսկերը»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...