Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը։ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իհարկե չեմ ընդունում»,- ասաց նա:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հուլիս 2-ին Երեւան քաղաքի Միկոյան փողցի 51 հասցեում գտնվող «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից: Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Միջադեպը տեղի էր ունեցել «Օլիմպավանում», որտեղ տուժողը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի հետեւանքով Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել եւ որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։ Այս դեպքից հետո Հարությունովը պարբերաբար պնդում էր Բաբայանն ու մյուսներն իրեն ծեծի չեն ենթարկել։

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործի մի մասը կքննվի դռնփակ:

Դատարանը դռնփակ կարգով կհետազոտի մասնավորապես սույն գործով ձեռք բերված գաղտանլսումները, ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումները:

Մինչ նման որոշում կայացնելը դատարանում նման միջնորդությամբ հանդես եկավ տուժող Վյաչեսլավ Հարությունովի պաշտպան Վահագն Բաբայանը: Նա միջնորդությունում նշեց, որ այս քրեական գործում առկա են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեսաձայնագրություններ, Վյաչիսլով Հարությունովի եւ նրա կնոջ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ, որի ընթացքում ըստ պաշտպանի՝մարդիկ գտնվել են տանը եւ Հարությունովը գործի հետ կապ չունեցող խոսակցություններ է ունեցել կնոջ, որդու հետ, որոնց ընթացքում հնչել են ոչ բարեհունչ արտահայտություններ, հայհոյանքներ: Բացի դրանից պաշտպանը միջնորդեց նաեւ տուժողի հարցաքննությունը, քանի որ ըստ  պաշտպանի՝երբ գա Հարությունովին հարցաքննելու ժամանակը այս օպերատիվ հետախուզական միջոցառման արդյուքնում ձեռք բերված տվյալներից հարցեր են տրվելու նրան եւ ըստ պաշտանի՝ որպեսզի Հարությունովը կաշկանդված չլինի հարցերին պատասխանելիս պետք է նրա ցուցմունքը եւս քննվի դռնփակ կարգով:

Միջնորդության դեմ, սակայն մեղադրող դատախազ Վարգես Սարգսյանը առարակեց միջնորդության դեմ նշելով, որ տուժողի եւ տուժողի ներկայացուցչի այսօրվա վարքագիծը հակասում է նախկինում դրսեւորած վարքագծին: Մասնավորապես ըստ մեղադրողի՝ այն ժամանակ երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու միջնորդությունը դրան զուգահեռ Վյաչիսլավ Հարությունյանը հեռուստատեսությամբ հարցազրույնցեր էր տալիս, բոցաշունչ ելույթներ էր ունենում. դատախազը նշեց, որ ամբողջ մամուլը ողոված է նրա հարցազրույցներով: Ինչ վերաբերում է գաղտնալսումներին, ապա դրանցում ըստ մեղադրողի անձնական կյանքին առնչվող տեղեկություններ չկան, դրանք բացառապես վերաբերում են գործին:

Դատարանը, սակայն մասնակի բավարարեց ներկայացուցչի միջնորդությունը գաղտնալսումների մասով, իսկ տուժողի հարցաքննությանը կանդրադառնա հետագայում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...