Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է ՆԱՏՕ-ի շահերից

- in Հրապարակ
Nato

Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է ՆԱՏՕ-ի շահերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պույլիսին:

«Հայաստանը ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրին մասնակցում է 2013 թ., որը գործընկեր երկրներին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու նպատակ ունի: Այն մի փոքր հետաձգվեց, բայց հիմա մենք նոր փուլ ենք մտնում: Ամուր Հայաստանը ՆԱՏՕ-ի շահերից է բխում»,- նշեց Պույլիսին:

Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրենը նշեց, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները գիտակցում են, որ կոռուպցիան սպառնալիք է, որն ազդում է բանակի արժանապատվության ու կառավարման վրա:

«Մենք հասկանում ենք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները: Հայաստանն իր հանձնառությունն է հայտնել մասնակցելու գործընթացին, և մենք պատրաստ ենք աջակցել: Ձեր երկիրն արդեն որոշակի դրական փորձ է ձեռք բերել կառավարման բարելավման համար»,- ասաց Պույլիսին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...