Այ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը

- in Պնակալեզներ
Samvel Akeqsanyan

Այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս, այսօր հրապարակել է վիճակագրական կոմիտեն:

Այդ թվում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.9, շինարարության ծավալը՝ 21.6, առևտրի շրջանառությունը՝ 13.1, ծառայությունների ծավալը՝ 17.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 21 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.9 տոկոսով, այդ թվում՝ պետական համակարգի աշխատավարձերն աճել են 2.3 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-փետրվարին աճել են 31.9 տոկոսով: Այդ թվում՝ ներմուծման ծավալներն աճել են 36.8, արտահանմանը՝ 23.1 տոկոսով:

Պետական եկամուտների կոմիտեն ստվերից դուրս գալու ուղղությամբ հասցեական աշխատանք է տանում բոլոր խոշոր տնտեսվարողների հետ: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ բերելով նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի օրինակը:

«Օրիակ՝ պարոն Ալեքսանյանի մասին եք խոսում, պարոն Ալեքսանյանին պատկանող բիզնեսները հանրագումարային առումով էականորեն ավելի շատ հարկեր են վճարել 2018 թվականին, քան նախորդ տարիներին: Ուղղակի ինքը նաև ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով՝ ոլորտային քննարկումների ժամանակ իրենց բիզնեսը սեգմենտավորել էր: Այսինքն՝ եթե մի տնտեսվարող սուբյեկտով բազմաթիվ ոլորտներում իրականացնում էին գործունեություն, հիմա իրենք բիզնեսը տարանջատում են ըստ ոլորտների: Դրա արդյունքում ավելի թափանցիկ են լինում և ավելի շատ հարկեր են վճարում: Սա մեկ օրինակ բերեցի, մնացածի օրինակն էլ նույնն է»,- ասաց Անանյանը:

Նախորդ տարվա հունիսից մինչեւ այս տարվա մարտ՝ համադրելի ժամանակահատվածի համեմատ 65 մլն հատ ավել ՀԴՄ կտրոն է խփվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ դա ձեռքբերում է, որովհետեւ ամսական ստացվում է մոտ 6,5-7 մլն ՀԴՄ կտրոնի ավել տրամադրում:

ՊԵԿ նախագահը խոսեց նաեւ նոր սերնդի ՀԴՄ սարքերի մասին՝ ասելով, որ դրանց կիրառումը կարեւոր է այն պատճառով, որ դրանք, բացի կտրոն տրամադրելուց, կարող են իրականցել 4-5 գործառույթ․ «Հաշվիչ դրամարկղային մեքենաները կարող են նաեւ օնլայն եղանակով հարկային եւ այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել, տրամադրել կտրոն, իսկ այդ կտրոնը հին սերնդի ՀԴՄ-ի հետ համեմատ՝ պարունակում է նաեւ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ավելացանկի քառանիշ կոդի պարտադիրություն։ Նոր սերնդի ՀԴՄ-ներն ունեն նաեւ բանկային քարտեր սպասարկելու հնարավորություն, ID քարտ կարդալու հնարավորություն»,-թվարկեց Անանյանը՝ հավելելով, որ սարքերը կցված են իրենց համակարգին, եւ իրենց տվյալ պահին իրականցվող բոլոր գործողությունները տեսնում են։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ այս պահին ունենք 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը հին սերնդի են․

«Բայց այս ցուցանիշերն օր օրի փոխում են, որովհետեւ այս տարվա հունվարից փոքր ու միջին հարկ վճարողների խումբը եւս անցնում է նոր սերնդի հսկիչ դրամարղային մեքենաների»,-ասաց Անանյանը։