Աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչև մայիս թույլատրելուց հետո ժամկետի երկարաձգում չի լինելու

- in Տնտեսական
avtoner

Ազգային ժողովը 112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:

Փոփոխությամբ մինչև այս տարվա մայիսի 1-ը ՀՀ տարածք կարող են ներմուծվել աջ ղեկով այն  ավտոմեքենաները, որոնք մաքսային տարածքներում են, և որոնք ձեռք են բերվել մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը:

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստանում մինչև մայիսի 1-ը թույլատրելու մասին օրենքի ընդունումից հետո կներմուծվի աջ ղեկով մոտ 1000 մեքենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե նախագծի ընդունումից հետո որքան ավտոմեքենաներ են ներմուծվելու, և ժամկետներն արդյոք բավարա՞ր են, որ գործնականում ապահովվի դրանց ներմուծումը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ ի սկզբանե ներմուծման ժամկետի համար այլ օր է նշված եղել, հիմա փոխել են, որ հնարավորություն տան մաքսային մարմնին թողունակությունն ապահովել: «Խոսքը մինչև 1000 մեքենաների մասին է: Մենք ի սկզբանե որևէ չափելի թիվ չէինք ունեցել, այդ պատճառով օրենքը չէինք ընդունում ռիսկերից խուսափելու համար: Այնուամենայնիվ, այս նախաձեռնության անդամները բերել են մեքենաների հստակ թիվ` իրենց կոդերով, որոնք ամբողջական չեն, բայց գերակշիռ մեծամասնությունն են»,-նշեց նա

Մինչև այս տարվա մայիսի 1-ը ՀՀ տարածք կարող են ներմուծվել աջ ղեկով այն  ավտոմեքենաները, որոնք մաքսային տարածքներում են, և որոնք ձեռք են բերվել մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը: Նախարարի կարծիքով` այդ երկու սահմանափակումներով հավելյալ ռիսկերից խուսափում են և խնդրին լուծում են տալիս:

ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս տարվա մայիսի  1-ը: Դրանից հետո օրենքում փոփոխություն այլևս չի լինելու:

ԱԺ-ում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«ՀՀ մաքսային տարածքում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք կարող են ներմուծել մինչև այս տարվա մայիսի 1-ը»,-նշեց Արշակյանը;

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց` նշված ժամկետներից հետո հնարավոր է, որ լինեն քաղաքացիներ, ովքեր ցանկանան մեքենաներ ներմուծել: «Ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այս որոշումից հետո ժամկետների փոփոխություն չի լինելու»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը նշեց` հարցը սկզբունքային է դրված: «Մենք ընդամենը փորձում ենք կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել և նախկին օրենքի հետ կապված թյուրըմբռնումների արդյունքում իրավիճակային լուծում տալ: Հետևաբար, դրանից հետո, օրենքի որևէ փոփոխություն չի նախատեսվում»,-եզրափակեց նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...