Արտակ Զեյնալյանն անդրադարձն իրեն սպառնալու վերաբերյալ լուրերին

- in Կեղտոտ լվացք
Artak Zeynalyan

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ իրեն սպառնալու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զեյնալյանը հաստատեց այդ տեղեկությունը և նշեց, որ սոցցանցի օգտատիրոջ կողմից իրեն սպառնալիքներ են ուղղվել, որից հետո նախարարը հաղորդում է ներկայացրել նախաքննական մարմին:

«Ինձ համար տհաճ է, որ նախաքննության գաղտնիքը հրապարակվել է, ես հանցագործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել, դրանից հետևում է, որ ես դրա մեջ տեսել եմ սպառնալիք: Պահպանենք նախաքննական գաղտնիքը, որովհետև դա հանգեցնում է իմ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման»,- ասաց նա:

Նախարարը ներկայացրել է օգտատիրոջ տվյալները նախաքննության մարմնին: «Պատճառը այն հայտարարությունն է, որը կատարեցի նախորդ ճեպազրույցի ժամանակ: Այն վերաբերում էր սահմանը հատած ադրբեջանցի անձնավորությանը (ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի-խմբ.)»,- ասաց Զեյնալյանը՝ պարզաբանելով, որ սոցցանցում հայտարարությունը ներկայացնող լրատվական նյութի տակ գրառումներում  սպառնալիքներ են հնչել:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպառնալից գրառում կատարած անձը Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանն է, ով սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...