Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք ասենք շեշտադրումը պետք է լիներ

- in Կարծիք
Gagik Carukyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իր խմբակցության ուզածը վարչապետի ելույթում չհնչեց: Իսկ դա այն է, որ արցախցին այդ խնդիրը վաղուց լուծել է. Մենք ողջունում ենք, որ առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ համատեղ անվտանգության խորհրդի նիստ: Բայց այն, ինչ մենք սպասում էինք և հանրությունը, լիարժեք դրա պատասխանը չստացվեց: Կարող է մոտ օրերս ասեն, բայց դա ասենք թե կիսատ էր, բավարար չէր:

Հարցին, թե ի՞նչ հայտարարություն էին իրենք սպասում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. Ես նորից եմ ասում՝ դա Արցախի մասով կիսատ մնաց, լիարժեք ոչ մի պատասխան Արցախի մասին չեղավ: Ասենք թե Ալիևը լիարժեք ընդունեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք անհասկանալի էր, լիարժեք պատասխանը չկա, որ մենք ինչ սպասում ենք, Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք ասենք շեշտադրումը պետք է լիներ: Այսօր բոլորդ գիտեք, որ ասենք թե 29 տարի է՝ հայ ժողովուրդը, արցախցին այդ խնդիրը ինքը կարգավորել է, լուծել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով, դե ֆակտո որպես անկախ պետություն: Այսօր ոնց որ Արցախն ա, նույնն էլ Ադրբեջանն ա: Եթե ասեն, որ դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների: Մեր ժողովուրդը Արցախը հենց այնպես չի վերցրել, արյուն ա թափվել:

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի հայտարարություն էր, որը չի բավարարում մեր ժողովրդին: Ըստ նրա՝ իրենց համար այդ հայտարարությունն անընդունելի է:

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է Հարկային օրենսգքրի նախագծով սահմանված փոփոխություններին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հարցադրում արեց՝ եթե աշխատատեղերը կրճատվում են, ամեն ինչ թանկանում է, դա ի՞նչ է նշանակում. «Գնալով ծանրանում ա, գնալով դժվարանում ա, մենք քայլեր պետք է կատարենք, որ այսօր աշխատատեղեր շատ լինեն, աշխատավարձն ու թոշակը բարձրանա: Բայց այսօր պետությունը կողմնակի եկամուտ չունի, դրա համար պետք է քայլեր կատարի, որ ավել եկամուտ լինի, ոչ թե պետությունը պետք է միայն նստի ու սպասի հարկերի ու տուրքերի: Այլ կողմնակի մի քանի  գումարներ պետք է դրվեն, որ համապատասխան կարողանան կողմնակի եկամուտ էլ ունենան: Պետությունը պետք է  գումարներ դնի, պետականորեն արտադրամասեր բացի, դա կլինի պղնձի ձուլարան, չգիտեմ կաուչիկի գործարանը բացվի»:

Ըստ Ծառուկյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մարդը պետք է աշխատի, նախ պետք է աշխատատեղ ստեղծվի, բարձր աշխատավարձ տրվի. «Վարչապետը ճիշտ ա ասում, այո, հիմնական պետք է աշխատանք տրվի, իսկ այսօր աշխատատեղերն այդքան շատ չեն ստեղծվում, որովհետև մենք պետք է բացի ասելը օրենքում փոփոխություւններ գրենք, որ մարդը լիարժեք վստահ լինի գալու ու գումար դնելու»:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իրենք չեն կարող կողմ քվերակել նոր Հարկային օրենսգրքի նախագծին: Ըստ նրա՝ այդ փոփոխությոունների հետևանքով մարդիկ օրեցօր ոտքի են ելնում ու բողոքում. «Մենք դրան, իհարկե, դեմ ենք լինելու: Հիմա օպտիմալացում է լինելու, ժողովուրդը կրճատվելու են, մենք, իհարկե, դեմ ենք լինելու: Մենք այսօր ժողովրդին չենք ասել՝ մենք գալու ենք, դուք՝ ժողովուրդ ջան, անգործ եք մնալու, մենք ձեզ կրճատելու ենք: Այլ հակառակը, այսօր այնքան տեղ պետք է բացվի, որ գնացածներն էլ հետ վերադառնան»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...