Բա որ հետո փորս կամ գլուխս ցավի, չեք ասի՝ եքա մարդ է, խաբեց. Փարաքարի գյուղապետը հրաժարական կտա՞

- in Մամուլ
Ator

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը, հնա­րավոր է, առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: Այս մասին «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնեցին Փարա­քարի բնակիչները:

Նշենք, որ ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը 18 տարի է, ինչ Փարաքար համայնքի ղեկավարն է: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստա­տեց Սամվել Վարդանյանի հետ ճշտե­լու՝ արդյոք հրաժարական տալու է, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ ՀՀԿ-ական գյուղապետը հանգիստ տոնով ասաց. «Եթե Ձեզ պետք է, կարող եմ գրել: Նման հարց ինձ մոտ երբեւիցե չի առա­ջացել: Ես տեղեկություն չունեմ: Փարաքարում հունիսի 9-ին համայնքի ղե­կավարի ընտրություններ են կայանա­լու, իսկ գյուղապետի իմ լիազորություն­ների ժամկետը լրանում է սեպտեմբե­րին»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ, գյուղապետն արձագանքեց. «Դեռ ամիսուկես կա մինչեւ առաջադրումը: Ես եթե հիմա ասեմ՝ առաջադրում եմ, բայց հետո փորս կամ գլուխս ցավի, չեք ասի՝ եքա մարդ է, խաբեց: Տրամադրվածություն ունեմ աշխատելու»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...