«Բերման կենթարկվի» գլխավոր դատախազը

- in Մամուլ
arthur-davtyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է  հանձնաժողով հրավիրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, այդ թվում՝ ոստիկանությունում:

Հետաքրքիր է, թե ինչպես իրենց կպահեն հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները, երբ անդրադարձ լինի ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառմանը»: