Donald Tramp

ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի որդին՝ Ջեբ Բուշը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արել է «ինչ-որ լավ բաներ», սակայն քննադատել է նրան «իսկապես վտանգավոր» արտաքին քաղաքականության համար: Իր կարծիքը նա արտահայտել է CNN հեռուստաալիքին:

Նա նշել է, որ այժմ Միացյալ Նահանգները դեռ չի բախվել «մեծ ճգնաժամի» Թրամփի միջազգային քաղաքականության պատճառով: «Բայց միակողմանիության ձգտումը կամ (մեթոդը) «սա արա միայնակ», կարծում եմ, իսկապես վտանգավոր են»,- ասել է Բուշը:

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ այդպիսի քաղաքականության պատճառով ԱՄՆ-ի «բարեկամները» դադարել են նրան վստահել, իսկ «հակառակորդները», ընդհակառակը, «ոգեշնչված են» այդպիսի մոտեցմամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...