Artur Javadyan

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վարկերի տոկոսադրույքներին, ասաց, որ գյուղերում մարդիկ իրեն բողոքում են, որ ինչ-որ գումարներ են վճարում վարկն ստանալիս, ինչի հետևանքով, օրինակ, 15 տոկոսանոց վարկը նրանց վրա նստում է 24 տոկոս։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բացատրություններ ներկայացրեց, ասաց, որ նախկինում ընդունվել է սպառողական վարկավորման մասին օրենք, որն ամբողջությամբ պաշտպանում է քաղաքացիների շահերը: Ըստ նրա՝ մինչև 10 մլն վարկերը ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառել տոկոսի մեջ և ներկայացնել քաղաքացուն, նույն դրույթները մտցրել են նաև հիփոթեքային վարկի մեջ:

Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր չի այդ ծախսերը ներառել տոկոսում և հայտարարությունն այդպես տալ, որպեսզի նաև կառավարությունը հստակ պատկերացում ունենա շուկայի մասին. Եթե քաղաքացուց վերցնում ենք կոմիսիոն վճար, դա նշանակում է, որ մենք վարկի 10 տոկոսը նրա ձեռքից վերցնում ենք։

Բողոքեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա ասաց, որը անձը վերցրել է 2.3 մլն դրամ վարկ, դրան կա ամսական վճարների ժամանացույց, հաշվարկվում է մայր գումար, տոկոսագումար, սպասարկման վճար։

Հիմա ո՞վ կարող ա ասել` այս վարկի տոկոսն ինչքան է։ Էդ հո ձեր հետ չի պատահել, պարոն Գրիգորյան,- հարցրեց ՀՀ վարչապետը։

Էրիկ Գրիգորյանն ասաց, որ սպասարկման վճարի տակ դրվում են գումարներ, փոքր գումարների ժամանակ դա ավելի ծանր է նստում մարդկանց վրա։ Նախարարն ասաց, որ ինքը վարկ չի վերցրել։

ԿԲ նախագահ Ջավադյանն ասաց, որ ստիպել են բոլոր ֆինանսական կառույցներին, որ նրանք պարտավոր են նշել վերջնական էֆեկտիվ տոկոսադրույքը։ Սպասարկման վճարները ներառյալ, նրա խոսքով, առավելագույն 24 տոկոսի մասին է խոսքը։

Գյուղացին ի՞նչ պետք անի, որ 24 տոկոս վարկ սպասարկի,- հարցրեց վարչապետը։

Ջավադյանն ասաց, որ ֆինանսական կառույցը չի կարող պաշտպանել փոքր ու միջին բիզնեսի շահը։

Նա նաև բացահայտեց, որ գրավատները 100 կամ 80 տոկոսով վարկեր են տալիս, անգամ դրանից էլ ավելի. Հայաստանում 100 տոկոսանոց վարկ կա՞։ Հիմա տեսեք ինչից ինչ ստացվեց։ Երբ մամուլի հրապարակումները նայում ենք, այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջամտեց ու ասաց, որ գրավատների ծառայության կարիքն ունեն նրանք, ովքեր վատ վարկային պատմություն ունեն։ Դա վաշխառություն չէ, ըստ փոխվարչապետի, գործունեության տեսակ է։

Վարչապետն ասաց, որ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու խնդիր կա, այս հարցերը պետք է կառավարության ուշադրության կենտրոնում լինեն. «Մարդն իր արարքներից առաջ չի մտածել իր երեխաների մասին, մեկի, մյուսի մասին և հիմա փորձ է արվում իր կատարած արարքի պատասխանատվությունը դնել որևէ ուրիշի վրա՝ հարևանի, կառավարության: Սա այն գիտակցական ամենակարևոր փոփոխություններից մեկն է, որ պետք է ունենանք։ Մեզնից յուրաքանչյուրն անձամբ ինքն է պատասխանատու իր որևէ գործողության և դրա հետևանքների մասին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...