Դատախազությունն ուսումնասիրում է Վահան Շիրխանյանի նամակը, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին

- in Պաշտոնական
Vahan Shirxanyan

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ հետագա ընթացքի մասին կտեղեկացնեն արդյունքներից հետո:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Նամակում Շիրխանյանը 23 կետերից ներկայացրել է 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը:

Մասնավորապես, նա Քոչարյանին մեղադրում է արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում է պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով:

Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...