Դեբեդ գետում երեխայի դի է հայտնաբերվել – Լուսանկարներ

- in Սոցիալական
erexa

Լոռու մարզի Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում երեխայի դի են հայտնաբերել:

Դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները, ովքեր այս պահին փորձում են ճոպանների միջոցով դուրս բերել դին գետից: Մեր տեղեկություններով՝ մահացածը մոտ 17 տարեկան է, աղջիկ երեխա:

Մեզ հայտնի դարձավ, որ մահացած աղջնակը դպրոցական է: Նա այսօր առավոտյան դուրս է եկել տանից, ընտանիքի անդամները սկսել են անհանգստանալ ու որոնել են երեխային: Նրան հայտնաբերել են գետում հենց ընտանիքի անդամներն ու զանգահարել փրկարարներին:

Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել գետում խեղդված աղջկա դին: Պարզվել է նրա ինքնությունը, նա 2000 թվականին ծնված Մարիամ Անանյանն է: Ջրահեղձ եղած աղջկան առավոտից փնտրում էին հարազատները, դին գետում էլ նկատել են հենց իրենք:

Աղջկա դին գտել են Քարկոփ համայնքի ՀԷԿ-ի ջրարգելակի մոտ: Կատարվածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, կպարզեն իրավապահները. Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Նա այսօր առավոտյան դուրս է եկել տանից, ընտանիքի անդամները սկսել են անհանգստանալ ու որոնել են երեխային: Նրան հայտնաբերել են գետում հենց ընտանիքի անդամներն ու զանգահարել փրկարարներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...