«Դժողքում դեռ շատ տեղ կա»․ Դոնալդ Տուսկը՝ բրիտանացի խարհրդականներին

- in Միջազգային
England Mec Britania

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Brexit-ը հետաձգելու շուրջ քվեարկությունից հետո ԵՄ-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «դժոխքը դեռ դատարկ է»՝ պատասխանելով բրիտանացի խորհրդարանականների մասին հարցին, որոնք հրաժարվել են համաձայնեցնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տվյալ հայտարարությամբ Տուսկը հանդես է եկել, երբ նրան հիշեցրել են թվիթի մասին, որտեղ նա «դժոխքում տեղ» է խոստացել այն բրիտանացի խորհրդարանականներին, ովքեր ցանկանում են, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից առանց գործարքի դուրս գա։

«Հռոմի պապի խոսքի համաձայն՝ դժոխքը դեռ դատարկ է, այնպես որ այնտեղ դեռ շատ տեղ կա»,-կատակել է Տուսկը։

Նա բրիտանացի քաղաքական գործիչներին մաղթել է նաև «չգնալ գրողի ծոցը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...