Ե՞րբ է Նազարբաևը Պուտինին հաղորդել իր հրաժարականի մասին

- in Միջազգային
Nazarbaev

Պեսկովը նշել է, որ վերջին տարիներին պետությունների ղեկավարները միմյանց զանգահարել են անհրաժեշտության դեպքում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի առաջին նախագահի հրաժարականի որոշման մասին տեղեկացել է նրա հրապարակային հայտարարությունից մի քանի ժամ առաջ: Նուրսուլթան Նազարբաևը զանգահարել է ՌԴ նախագահին: Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա զանգահարել է հայտարարությունից մի քանի ժամ առաջ»,- հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Պեսկովն ընդգծել է, որ Ղազախստանը Ռուսաստանի Դաշնության համար շատ կարևոր գործընկեր է, ուստի մոտ ապագայում շփումներ կլինեն, այդ թվում, ամենաբարձր մակարդակով՝ Ռուսաստանի և Ղազախստանի նոր ղեկավարությունների միջև:

Ինչպես հայտնի է, Նազարբաևը իր հրաժարականից առաջ չի խորհրդակցել Պուտինի հետ, այլ միայն տեղեկացրել է նախագահի պոստը թողնելու իր որոշման մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...