Եթովպիայում Boeing 737 օդանավ է կործանվել. կան զոհեր – Լուսանկարներ

- in Հասարակություն

Աֆրիկայի Եթովպիա քաղաքում Boeing-737 ուղևորատար օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Ethiopian Airlines ավիաուղիներին պատկանող օդանավում կործանման պահին գտնվել է 157 ուղևոր և, ըստ երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիի՝ կան զոհեր, որոնց թիվը դեռեւս ճշտվում է:

Ինչպես նշել է ավիաընկերության ներկայացուցիչը, ողբերգական ավիավթարը տեղի է ունեցել Դեբեր Զեյթ քաղաքից ոչ հեռու: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է Ադիս Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Մի քանի աղբյուրներ, այդ թվում ավիաընկերության ղեկավարը հաստատել են, որ օդանավի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել:

Ethiopian Airlines ավիաընկերությունը, որին էլ պատկանում էր ինքնաթիռը, լուսանկար է հրապարակել Boeing-737-ի կործանման վայրից:Նշենք, որ 149 ուղևորի եւ անձնակազմի 8 անդամի տեղափոխող Boeing 737 ինքնաթիռն ընդամենը մի քանի ամիս էր շահագործվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...