Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:

Նշենք, որ հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ՝ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով, մասնավորապես, քննելու՝ արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեժլումյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ դեռ որոշում չունեն՝ կբողոքարկե՞ն Էթիկայի հանձնաժողովի որոշումը, թե՝ ոչ։ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ Երևանի պետական համալսարանում հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ:

Դեպքերի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Գործը Ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախկինում, ըստ էության, կարելի է ասել, չի աշխատել, եւ սկսեց գործել Արամ Սիմոնյանի շնորհիվ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:

Սանասարյանն ասաց, որ չի ընդունում այս որոշումը եւ պատրաստվում է դատական կարգով վիճարկել այն․

«Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նոր Հայաստանում էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացրել, եւ ես ամեն կերպ կնպաստեմ, որ մնացած բոլոր կառույցներն իրենց իրավասությունների շրջանակում գործեն։ Ես իմ հետեւությունները անում եմ բոլորի քննադատությունների արդյունքում։ Բայց մենք հիմնավորում ունենք, որ վարույթ չպիտի հարուցվեր, իսկ իրենց հիմնավորումները հիմնավոր չեն»,-նկատեց ՊՎԾ ղեկավարը․

«Եթե անգամ դատարանն էլ որոշի, որ ես էթիկայի խախտում եմ արել, ես էլի հետեւություն կանեմ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Սանասարյանի դեմ որոշակի պայքար կա, եւ իր գլխին սեւ ամպեր են կուտակվում, ՊՎԾ ղեկավարն ասաց, որ ինքն այդպես չի կարծում, իսկ իր գլխին 11 տարի՝ սեւ ամպեր են կուտակվում, բայց դա իրեն չի անհանգստացնում։ Ի պատասխան լրագրողի հարցի՝ Սանասարյանն ասաց, որ շարունակում է սիրել բոլոր մարդկանց, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...