Եվ ուրեմն՝ տնտեսական հեղափոխություն. Արծվաքարում կոնյակով ու գինով մշակված պանիրներ են արտադրում (տեսանյութ)

- in Տեսանյութեր

Արծվաքար համայնքում կոնյակով ու գինով մշակված պանիրներ են արտադրում: Այս մասին ասվում է կառավարության Facebook-յան էջում տեղադրված տեսանյութում:

Տեսանյութով իր Facebook-յան էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Եւ ուրեմն՝ տնտեսական հեղափոխություն: Կեցցե՛ք, սիրելիներս»:

«Ընտանեկան բիզնեսը կայացավ հենց ընտանիքի համախմբման և ջանքերի մեկտեղման արդյունքում. Միքայելյանների ընտանիքը Արծվաքարում կոնյակով ու գինով մշակված պանիրներ է արտադրում», – ասված է տեսանյութի հետ հրապարակված գրառման մեջ:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...