Երեւանը ներառվել է մարտի տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների հնգյակում

- in Հասարակություն
hayastan-armenia

Երեւանը ներառվել է այն 5 նախընտրելի քաղաքների ցանկում, ուր ցանկանում են մեկնել եւ անցկացնել մարտյան տոների արձակուրդները ռուս զբոսաշրջիկները:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝  Biletix-ին հղում անելով:

Երկրի ներսում Սոչին, ըստ հարցումների, դարձել է ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի քաղաքը, որտեղ նրանք մտադիր են անցկացնել մարտյան տոները: Արտասահմանյան ուղղություններից ռուսներն ամենաշատը նախընտրել են Չեխիայի մայրաքաղաք Պրահան:

Բացի Սոչիից, ամենանախընտրելի ներքին ուղղություններից են նաեւ Սիմֆերոպոլը, Միներալնիե Վոդին, Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան:

Իսկ նախընտրելի արտասահմանյան քաղաքների հնգյակն ունի հետևյալ տեսքը` Պրահա, Ստամբուլ, Թբիլիսի, Բարսելոնա, Երևան:

Մարտի 5-11-ի համար արդեն իսկ ամրագրված են ներքին ուղղությունների տուրփաթեթների 54 տոկոսը:

Նշվում է, որ չնայած դրսի ուղղությունների ավիատոմսերի համատարած թանկացմանը, այնուհանդերձ կան մի շարք ուղղություններ, որոնց արժեքը մինիմալ է հանգստի մեկնելու համար: Այդ ցանկում է ներառված Մինսկը, որի ավիատոմսը ՌԴ-ից արժե 6400 ռուբլի, Հայաստանը, որի քաղաքներից Գյումրի մեկնելու ավիատոմսն արժե 9900 ռուբլի եւ Գերմանիան, որի Լայպցիգ քաղաք մեկնումը ՌԴ-ից արժե ընդամենը 10100 ռուբլի: