Երևանում մեքենան բախվել է լուսավորության սյանը, հարակից ժայռին և գլխիվայր շրջվել

- in Սոցիալական
vtar

Մարտի 13-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում տեղի է ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 107 շենքի հետնամասում NISSAN NOTE մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել արտաքին լուսավորության սյանը, հարակից ժայռին և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացրել են թափված քարերը (մոտ 60 և 30 կգ), սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան, հոսանքազրկել, կատարել թափված վառելիքաքսուկային նյութերի լվացման աշխատանքներ:

Վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Մարտի 12-ին, ժամը 23։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Երասխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 68-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E 240» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1985 թ.) և «ՎԱԶ-2101» մակնիշերի (վարորդ՝ Մ. Պ., ծնված 1962 թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելելը, «Mercedes-Benz E 240» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 1993 թ.) քաղաքացիների օգնությանբ տեղափոխվել է Պ. Սևակ գյուղի բուժկետ, այնուհետև՝ Արարատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...