Երևանում 82-ամյա վարորդը Toyota RAV4-ով վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի

- in Սոցիալական

Այսօր մարտի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 82-ամյա Վալենտին Այվազյանը իր վարած Toyota RAV4 մակնիշի 01 OL 666 համարանիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխվել հիվանդանոցներ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...