Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ճանկռեն, իրենք անելիք չունեն. Նիկոլ Փաշինյանը՝ ռեկտորների մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթական ոլորտի խնդիրներին:

Նա նշեց, որ այսօր աշխատանքային քննարկում են ունեցել և հանգել են այն մտքին, որ ընդհանրապես կրթության բովանդակության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունենք. Եվ այդ խնդիրների լուծումը կրթության բովանդակության ու  ռազմավարության  առումով օրակարգային է: Մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք, տեղեր կան, որտեղ մենք պետք է կարողանանաք շատ կոնկրետ քայլերով և ընդհանուր առմամբ էլ մեր կրթության որակը բարձրացնել: Եվ մեր նպատակը պետք է լինի, որ կրթական ամեն ժամ ու րոպե օգտագործվի արդյունավետ, և կառավարությունը շատ հստակ գիտակցի, թե դասապրոցեսի ընթացքում որևէ առարկայով երեխային զբաղեցնելով ինչ խնդիր է դնում իր առաջ լուծելու: Եվ ինչպես է նաև չափելու, այդ խնդիրը լուծեց, թե չէ: Դրա համար ծախսված միջոցները  շատ են, թե քիչ, բայց միավոր միջոցը դա նպատակային է ծախսվում, թե ոչ:

Անդրադառնալով դպրոցական առարկաների կրկնության խնդրին՝ վարչապետը նշել է, որ կա ինֆորմատիկա ու կա ռոբոտաշինություն ծրագիրը, նույնկերպ մասնագետներ կան, որ հարց են բարցրացնում՝ կա հայ ժողովրդի պատմություն և կա հայ եկեղեցու պատմություն. Հիմա այս երկու առարկաներն ի՞նչ հարաբերություն ունեն իրար հետ: Դրանք տարբեր առարկարնե՞ր են, թե՞ մեկը մյուսին շարունակում է: Եվ մեծ է հավանականությունը, որ կլինեն նաև շահարկումներ: Շատ են մեր կրթական համակարգում խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում, բայց մյուս կողմից այդ հրատապությունը չի նշանակում ափալ-թափալ չմտածված գնալ առաջ:

Մենք աշակերտին զբաղեցնում ենք շաբաթվա ընթացքում իքս ժամ, դա բաժանում ենք տարբեր առարկաների միջև: Սա ռազմավարական նշանակության աշխատանք է: Մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ենք աշակերտին մեկ ժամ զբաղեցնում օտար լեզու, երկու ժամ զբաղեցնում ինֆորմատիկա, երեք ժամ՝ պատմություն և հասկանանք, թե դա որքանով է համընկնում մեր ապագա տեսլականի հետ: Մենք պետք է հասկանանք, որ շատ բաներ կան, որոնք պետք է արվեն զրոյից: Սա շատ կարևոր աշխատանք է և այստեղ ամեն ինչ արվելու է, որ մեզ հետ պահեն այդ աշխատանքից: Բայց մենք այդ աշխատանքից հետ չենք կանգնելու: Պետք է հստակ իմանանք՝ ուր ենք ուզում գնալ ու ինչի ենք ուզում հասնել»:

Նա հավելեց. «Երբ որ մենք խոսում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքար, ընտրակեղծիքների դեմ պայքար և այլն, այս ամեն ինչը նաև կրթական համակարգում պետք է իր տեղը գտնի: Այսօր շատ են ասում՝ նախորդ շրջանին չենք տալո՞ւ գնահատական, թե ինչ է տեղի ունեցել ու ինչ տեղի չի ունեցել: Ես նկատի ունեմ, ոչ այնքան քաղաքական գնհատականը, որքան վերլուծական: Այդ թվում՝ ի՞նչ է տեղի ուեցել մեր կրթական համակարգում, մեր կրթական համակարգն ինչքանով է ներգրավված եղել քաղաքական գործընթացների մեջ, այդ քաղաքական գործընթացների մեջ ներգրավված լինելով՝ ինչքանով է ներգրավված եղել ապօրինությունների, այդ թվում՝ ընտրակաշառքների և այլնի մեջ: Դա ինչ ազդեցություն է ունեցել կրթության իրական բովանդակության վրա: Մենք պետք է այս իրական կոֆլիկտները նկատե՞նք, թե ոչ: Իսկ նկատելու դեպքում ի՞նչ մեխանիզմով պետք է վերլուծենք այդ իրավիճակը, ինչ արձագանքներ պետք է տանք: Սրանք չափազանց բարդ հարցեր են, բայց այդ բարդությունը չի նշանակում, որ ինչ-որ պահից մենք պետք է հրաժարվենք կամ հոգնենք այս աշխատանքով զբաղվել: Երրորդ հանրապետության պատմության մի մեծ շրջանում մենք այդ խնդիրն ունեցել ենք, երբ իրական պրոբլեմները, հատկապես իշխանությունը, ընդունված չէ, որ հանրության հետ բաց ու ազնիվ քննարկի: Բայց մենք պետք է այդ կուլտուրայից դուրս գանք, շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ: Հակառակ դեպքում մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք, բայց կարծում եմ՝ մենք երաշխավորված ենք, որ տեղապտույտի վիճակում չենք հայտնվի, որովհետև մենք գիտենք, թե ինչի համար ենք հավաքվել»:

Այն ռեկտորները, որոնք  ուսանողների վրա դուռ ենք փակել նախկինում, նոր Հայաստանում անելիք չունեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգիվց մինչև դպրոցական. Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիքրորոշումն ասել: Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք ու այլ առաքելություն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել: Հեղափոխությունն սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Ինչքան էլ он будет жаловаться, սա քաղաքական որոշում է, այո: Եվ այդ քաղաքական որոշումը մեկ շաբաթ ուշ, թե շուտ կիրականացվի: Որևէ մեկը թող չմտածի, թե մենք կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...