Թուրքիայում սերիական արտադրության կդրվեն հեռակառավարվող հետախուզական մեքենաներ (տեսանյութ)

Turkia

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավարությանն է հանձնվել ցամաքային ինքնագնաց  հետախուզական թեթև, միջին և ծանր հեռակառավարվող մեքենաների նախատիպերը, հայտնում է Ermenihaber-ը։

Մինչև ընթացիկ տարվա հուլիսը նախատեսվում է այդ մեքենաները դնել սերիական արտադրության։ Դրանք օգտագործվելու են միայն հետախուզական նպատակներով, ինչպես ցերակային, այնպես էլ գիշերային ժամերին։

Թեթև մեքենաների քաշը չի գերազանցում 1 կգ-ը։  Միջին քաշ ունեցող մեքենաների կշիռը կազմելու է 3կգ, իսկ ծանրերինը՝ մինչև 6 կգ։

Մեքենաների վրա տեղադրվելու են ցածր ձայն ունեցող շարժիչներ։ Դրանք հիմնականում օգտագործվելու են քարանձավներում, բնակելի շենքերում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը նրան բռնապետ էր անվանել: Ինչպես գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը, Էրդողանն «Իսրայելը ղեկավարող գող» է անվանել Նեթանյահուին, ինչպես նաև մեղադրել նրան պաղեստինցի երեխաների մահվան համար:

«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես: Քո ոստիկանը, քո զինվորը կոշիկով մտնում է մեր սրբավայրերը: Մի՛ սադրիր մեզ: Մենք ոչ մի հրեայի չենք ճնշել»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան «մինչև իր վերջին շունչը» պայքարելու է Պաղեստինի հարցի լուծման համար:

Հիշեցնենք, որ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղադրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտնձգություն կատարելու համար ու «բռնակալ» անվանել նրան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...