Ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները». Փնտրվում են «փայատերեր»

- in Մամուլ
Sashik Sargsyan

«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ իշխանությունները հետևողականորեն փնտրում են «50 տոկոսանոց» փայատերերին: Վարչապետ Փաշինյանը և ուժայինների ղեկավարները խոստացել են, որ սաստկանալու են բացահայտումները, և հասարակությունը սպասում է նոր բացահայտումների շղթայի:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են «գտնել» բիզնեսմենների, որոնք տեղեկատվություն կտան և կխոստովանեն, որ Սաշիկն (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը) իրենց բիզնեսում 50 տոկոս «փայ» է ունեցել:

Հասկանալի է, որ 10-15 տարի անընդհատ ընդդիմություն եղած ժամանակ հենց իրենք են ձևավորել «Սաշիկի պատմությունը», իսկ այսօր հանրային պահանջ կա ցույց տալ, թե, ի վերջո, ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները»:

Չի բացառվում, որ առաջիկայում «հաջողվի» գտնել այդպիսի մի քանի գործարարների, քանզի, ըստ տեղեկությունների, փնտրտուքներում իրավապահները չափազանց հետևողական են»: