Ի՞նչ ունեցվածք ունի Վահրամ Բաղդասարյանը. 8 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 6 մլն դրամ եւ 12 հազար դոլար

Vahram Baghdasaryan

ՀՀ նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Բաղդասարյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 3 հողամաս, 1 առանձնատուն, 1 այգետնակ, 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 հասարակական նշանակության շինություն։ Որպես շարժական գույք Բաղդասարյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ S 430» եւ «BMW X5 3.0 I» մակնիշների։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Բաղդասարյանը, որպես արժեթուղթ ունեցել է 300 հազար դրամի չափով բաժնետոմս։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Բաղդասարյանի դրամական միջոցները կազմել են 6 մլն 300 հազար դրամ եւ 12 հազար դոլար։

Բաղդասարյանի եկամուտները 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել է 141 հազար 413 դրամ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձից՝ 11 հազար 163 դրամի չափով եւ 130 հազար 250 դրամի չափով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...