Ի՞նչ ունի Ալիկ Սարգսյանը. 24 անշարժ գույք, 162 հազար դոլար և 31 մլն դրամ

Alik Sargsyan

ՀՀ նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Սարգսյանը հայտարարագրել է 24 անշարժ գույք՝ 16 հողամաս, 1 առանձնատուն, 3 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 3 հասարակական նշանակության շինություն եւ 1 արտադրական նշանակության շինություն։ Որպես շարժական գույք Սարգսյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, որպես արժեթուղթ Սարգսյանը հայտարարագրել է 16 հազար 666 դրամի եւ 8 հազար 333 դրամի չափով 2 բաժնեմաս։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 162 հազար 605 դոլար եւ 31 մլն 665 հազար 313 դրամ։

Սարգսյանի եկամուտները 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել է 617 հազար 253 դրամ, որից 118 հազար 550 դրամը գոյացել է աշխատավարձից, 357 հազար 862 դրամը գոյացել է կենսաթոշակից, իսկ 140 հազար 841 դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից։