Ի՞նչ ունի Կարեն Կարապետյանը. 20 միլիոն դրամ և 1 մլն 160 հազար դոլար. Ընդամե՞նը …

Karen Karapetyan

ՀՀ նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 13-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանը չունի ոչ անշարժ եւ ոչ էլ շարժական գույք: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, որպես արժեթուղթ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 15 հազար դրամի չափով բաժնետոմս:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Կարեն Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ եւ 1 մլն 160 հազար դոլար:

Կարեն Կարապետյանի եկամուտները 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել է 130 հազար 310 դրամ, որը գոյացել է աշխատավարձից: