Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպեր են կուտակվում

- in Պաշտոնական

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիս Սանասարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իր նկատմամբ հարուցած վարույթի գործով կայացված որոշմանը:

Սանասարյանն ասաց, որ ուրախ է, որ նոր Հայաստանում էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել:

«Եվ ես ամեն ձևով կնպաստեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլ նաև մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն: Ես ինքս ասացի՝ տեսնեմ քանի վարույթ է հարուցվել, դուք ինքներդ հետաքննություն արեք և կհամոզվեք, որ նախկինում փաստորեն չի գործել այդ կառույցը, մի քանի պաշտոնյայի մասով է եղել: Արամ Սիմոնյանի շնորհիվ այդ կառույցը սկսեց գործել, մեր իշխանության շնորհիվ: Ես չեմ ընդունում որոշումը և դատական կարգով վիճարկելու եմ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, որ ըստ տեղեկությունների՝ իր գլխին սև ամպեր են կուտակվում, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպեր են կուտակվում: