Իշխանությունը օրինական խունտա է․ Իսրայելում ընթանում է սուր քաղաքական պայքար

- in Միջազգային

Իսրայելի Գերագույն դատարանը արգելել է ծայրահեղ աջակողմյան գործչի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին՝ արաբների նկատմամբ բռնություն և ռասիզմ քարոզելու պատճառով։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Իսրայելի Ընտրական հանձնաժողովը թույլատրել է Մայքլ Բեն Արիին Հրեական ուժ կուսակցությունից մասնակցել ընտրություններին: Սակայն կիրակի օրը Իսրայելի դատարանը աջակցել է ձախակողմյան Մերեց կուսակցության հայտը, ուր նշվում էր, որ Բեն Արին կոչ է անում արաբների նկատմամաբ կիրառել բռնություն և ժխտում է նրանց քաղաքացիական իրավունքները:

Բեն Արին իր հերթին քննադատեց դատարանի որոշումը:

«Իշխանությունը օրինական խունտա է, որը ցանկանում է վերցնել մեզանից մեր կյանքը: Նրանք ասում են այստեղ գործում է ժողովրդավարություն, սակայն սա ժողովրդավարություն չէ, սա լեգալ խունտա է, ցավոք, որն իր ձեռքն է վերցրել իշխանությունը»,- ասել է Բեն Արին

Վարչապետ Նեթանյահուն իր Լիքուդ կուսակցության հետ միացել է աջակողմյան կուսակցությունների դաշինքին, որը ներառում է նաև «Հրեական ուժ» կուսակցությունը:

Այս կուսակցության գործունեությունը մտահոգում է շատերին: Նրա շատ անդամներ հանդիսանում են հանգուցյալ ռաբի Մեիր Քահանեի հետևորդներ, ով կոչ էր անում պաղեստինցիներին ենթարկել էթնիկական զտման:

Իսրայելը, ԱՄՆ և ԵՄ Քահանեին որակել էին որպես ահաբեկիչ: 1990 թ. Նյու Յորքում նրա դեմ իրականացվել է մահափորձ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...