Erkir molorak

Լուսին ուղևորվող իսրայելական առաջին սարքը Երկիր է ուղարկել ինքնանկար: Լուսանկարում երևում է Բերեշիթ տիեզերական սարքը՝ թիկունքում Երկիր մոլորակը:

Լուսանկարն արված է Երկրից 37600 կմ հեռավորությունից: Սարքը պետք է 384000 կմ ճանապարհ անցնի Լուսին հասնելու համար:

Տեղեկացնենք, որ Լուսնի վրա աշխատում է նաև չինական Չանյե-4 սարքը, որը Երկրի արբանյակի մակերևույթին վայրէջք է կատարել հունվարի 3-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...