Կրակոցներ Լոռու մարզում. հրազենային վնասվածքներով 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

- in Իրավունք
zenq

Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները: