Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» ծանր դրության մեջ է դրել Բաքվին

- in Միջազգային

Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» և իշխանափոխությունը ծանր դրության մեջ է դրել Բաքվին, որտեղ ամենաքիչն էին սպասում իշխանափոխություն հարևան երկրում:

Ինչպես գրում է BBC-ին, Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջինը լինելու մրցակցությունը և Արևմուտքի աչքում «կարևոր գործընկերոջ» դերակատարությունը նախկինի պես կարևոր գործոն է Հարավային Կովկասի երկրների քաղաքականության մեջ:

«Եթե նախկինում Ադրբեջանն իրեն համարում էր Հարավային Կովկասում առաջատար Արևմուտքի անվտանգության շահերի (առաջին հերթին նավթային և կոմունիկացիոն) մատակարարման տեսանկյունից, ապա այժմ նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխության պատճառով էներգետիկայի ոլորտում նախագծերը կորցրել են կարևորությունը:

Դա նշանակում է, որ արտաքին գործոնների նշանակությունը իշխանության լեգիտիմության գործում թուլանում է, և երկրի առաջնորդը ստիպված է դիմել հասարակությանը՝ իր իշխանությունն ամրապնդելու համար: Ներքին աջակցությունը կարևոր է Ադրբեջանի համար նաև նրա համար, որ դա ուղղակիորեն կանդրադառնա երկրի անվտանգության ամենակարևոր խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա:

Միաժամանակ Ռուսաստանի (ինչպես նաև Իրանի) ընկալումը՝ որպես հզոր տարածաշրջանային տերություն, թուլացել է միջազգային պատժամիջոցների ճնշման տակ: Այս ամենը ստիպում է Ալիևին երկրի ներսում տիրող իրավիճակին ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան նախկինում: Բայց որքան հետու կարող է նա գնալ իր բարեփոխումներում», – ասված է հոդվածում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...