Հայկական ֆուտբոլային ակումբները ծաղրել են միմյանց

- in Հասարակություն
futbol

Երևանի «Փյունիկ» և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբները ծաղրել են միմյանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 21-րդ տուրում «Փյունիկ»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ (0:3): «Փյունիկ»-ը հանդիպումից առաջ շահագրգռելու համար երկրպագուների գալ մարզադաշտ՝ խաղարկություն էր կազմակերպել, որտեղ խաղարկվելու էին «Փյունիկի» մարզաշապիկ, շարֆ, աուդիո նվագարկիչ, օրագիր և այլն: Իսկ մրցանակները հաղթելու համար երկրպագուները պետք է այցելեին «Փյունիկ» մարզադաշտ՝ «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» խաղին,  լուսանկարվեին խաղի ժամանակ, հրապարակեին նկարը իրենց անձնական էջում #pyunikararatarmenia հեշթեգով և ընդգրկվելով 5 ամենաշատ հավանումներ հավաքած մարդկանց ցանկում կստանային մրցանակները:

Հանդիպման ավարտից հետո «Արարատ-Արմենիա»-ն լուսանկար էր հրապարակել «Փյունիկ»-ի նկատմամբ հաղթանակի հետո և կօգտագործել էր հեշթերգ և խնդրել երկրպագուներին օգնել հաղթել մրցույթում: Իսկ «Փյունիկ»-ն ամփոփելով արդյունքները հաղթող է ճանաչել «Արարատ-Արմենիա»-ի լուսանկարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...