Հայտնի են գողությունից ամենաչպաշտպանված ավտոմեքենաները – Լուսանկարներ

- in Հասարակություն
avtoner

Բրիտանական ճանապարհային անվտանգության հարցերով զբաղվող Thatcham Research ընկերությունը կազմել է ավտոմեքենաների գողությունից պաշտպանվածության վարկանիշային աղյուսակը:

Փորձարկմանը մասնակցել են միայն առանց բանալին գործածելու մուտք գործելու համակարգ ունեցող ավտոմեքենաները:

2019-ին փորձարկվել է ընդհանուր թվով 11 ավտոմեքենա, որոնցից չորս մոդել «գերազանց» գնահատական է ստացել՝ Audi e-tron, Jaguar XE, Range Rover Evoque և Mercedes B-Class: Փորձագետների կարծիքով, այս ավտոմեքենաներում օգտագործվում է շարժիչն առանց բանալի գործարկելու ամենաանվտանգ անլար տեխնոլոգիան:

Image result for Ford Mondeo

«Վատ» են ստացել միանգամից վեց ավտոմեքենա: Դրանց թվում են Ford Mondeo, Hyundai Nexo, Kia ProCeed, Lexus UX, Porsche Macan և Toyota Corolla: Նշվում է, որ այս մեքենաները անվտանգության բազմաթիվ հուսալի համակարգեր ունեն, սակայն գողության համար խոցելի են, հեռակառավարման միջոցով բանալու կոդը «կոտրելու» առումով:

Image result for Hyundai Nexo

Վարկանիշի ամենավատ գնահատականին է արժանացել Suzuki Jimny քրոսովերը: Thatcham Research-ը նշել է, որ այս մեքենան նույնիսկ հեռակառավարման միջոցով բանալու կոդը «կոտրելու» բազային պաշտպանություն չունի:

Image result for Kia ProCeed

Image result for Lexus UX

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...