ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի հաստատման փաստաթղթերն ուղարկված են

- in Պաշտոնական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի առաջադրվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ քանի որ հարցը կանոնակարգված չէ, ապաև դժվար է կանխատեսել, թե ինչ ժամկետներում գլխավոր քարտուղարի նշանակումը կհաստատվի:

«Բելառուսի կողմից ներկայացրած թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերն ուղարկվել են ՀԱՊԿ-ի անդամ պետություններին դեռևս 2018 թվականի դեկտեմբերին», – հավելել է նա:

Նախօրեին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Նման բան լինել չի կարող: