Հեռուստառադիոխորհրդի նախագահի մրցույթի համար արդեն կա 12 դիմում

- in Մամուլ

Հրապարակ թերթը գրում է. Հեռուստառադիոխորհրդի նախագահի մրցույթի համար արդեն կա 12 դիմում։

Այսօր երեկոյան ավարտվում է Ռուբեն Ջաղինյանի հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնի համար առաջադրման ժամկետը, որից հետո 10 օրվա ընթացքում 5 հոգանոց հանձնաժողովը կհայտարարի հաղթողին։ Այս պահին դեռեւս գաղտնի են պահում դիմումատուների անունները, թեեւ դրանց մեծ մասն արդեն հայտնի է։

Այսօր՝ մարտի 11-ին, ավարտվել է մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին (Որոշում՝ 24 հուլիսի 2018 թվական, N64-Ա՝ http://tvradio.am/resources/menu//adminzonetv/elections/81634704542915f63d472 73e531adec3.pdf) մասնակցության հայտ են ներկայացրել թվով 23 թեկնածուներ՝

1 Լևոն Դավթյան

2 Համլետ Ղուշչյան

3 Հովհաննես Թովմասյան

4 Արթուր Բախտամյան

5 Սամվել Գաբրիելյան

6 Մեսրոպ Մովսեսյան

7 Արա Շիրինյան

8 Վարդկես Ավետիսյան

9 Վահրամ Քոչարյան

10 Արամ Սուքիասյան

11 Արմեն Մկրտչյան

12 Տիգրան Ռշտունի

13 Արայիկ Մանուկյան

14 Տիգրան Հակոբյան

15 Իրինա Բարսեղյան

16 Մովսես Գասպարյան

17 Հարություն Բերբերյան

18 Լավրենտի Միրզոյան

19 Նունե Էլմասյան

20 Թամարա Գևորգյան

21 Գագիկ Բունիաթյան

22 Կարինե Հակոբյան

23 Վլադիմիր Հայրապետյան

Մրցութային հանձնաժողովը հայտերի ուսումնասիրման և խորհրդի նախագահի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչև ապրիլի 1-ը: