futbol

Եվրո 2020-ի որակավորման փուլի իր առաջին 2 մրցակիցների դեմ խաղերում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վիճակագրությունը նրա օգտին չէ: Հայաստանը երբեք չի հաղթել Բոսնիա եւ Հերցեգովինային կամ Ֆինլանդիային: 2 երկրների դեմ խաղերում միայն 1 ոչ-ոքի է արել:

Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ Հայաստանը հանդիպել է 2 անգամ: Դա տեղի է ունեցել աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2 դեպքում էլ Հայաստանը պարտվել է: Բաց է թողել 6 գոլ, խփել ընդամենը 1-ը: 2008-ի հոկտեմբերին կայացած առաջին խաղն ավարտվել է 4:1, իսկ 2009-ի նոյեմբերին Հայաստանում կայացած խաղը՝ 0:2 հաշվով:

Մյուս մրցակցի՝ Ֆինլանդիայի հետ Հայաստանը մի փոքր ավելի շատ է հանդիպել՝ 4 անգամ: Ֆինները հաղթել են 3 անգամ, 1 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ խփել են 6 գոլ, Հայաստանը՝ 1 գոլ: Այս թիմերի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2004 թ.: Սեպտեմբերին կայացած աշխարհի 2006 թ. ընտրական փուլի տնային խաղում Հայաստանը պարտվել է 0:2: 2004-ի նոյեմբերին տեղի ունեցած պատասխան խաղում Ֆինլանդիայում Հայաստանը զիջել է 1:3:

Մյուս հանդիպումները կայացել են Եվրո 2008-ի որակավորման փուլի շրջանակներում: 2006-ի հոկտեմբերին Հայաստանը տանը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել: 2006-ի նոյեմբերին տեղի ունեցած պատասխան խաղում մրցակցի հարկի տակ պարտվել է 0:1

Եվրո 2020-ի ընտրական փուլը Հայաստանը սկսում է Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղով: Հյուրընկալվում է մարտի 23-ին: Հանդիպումը կմեկնարկի, Երևանի ժամանակով, 23:45: Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ֆինլանդիային: Խաղը կսկսվի 21:00-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...